Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ինչո՞ւ է ԱՄՆ-ը «ընտրովի» ակտիվ

Ինչո՞ւ է ԱՄՆ-ը «ընտրովի» ակտիվ
10.10.2012 | 19:51

Վարդան Օսկանյանի «գործի» հենց սկզբից ԱՄՆ-ն ընդգծված ակտիվություն է ցուցաբերել: Հայաստանում այս երկրի դեսպանի հայտարարությունները քաղաքական շատ գործիչներ անընդունելի են համարում` պնդելով, որ դա կոպիտ միջամտություն է մեր խնդիրներին: Սակայն ԱՄՆ համառորեն իր ուղուց չի շեղվում: «Այս զարգացումը, իմ կարծիքով, վատ է Հայաստանի արդարադատության ու ժողովրդավարության տեսանկյունից: Ինչպես նախկինում արդեն ասել եմ, այս գործը, կարծես ներկայանում է որպես Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում: Ավելին, անհանգստացնող է, որ դեպքերը տեղի են ունենում ընտրություններին նախընթաց»,-հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը` Հայաստանի իշխանություններին կոչ անելով «կատարել իրենց հանձնառությունները` համակարգված, արդարացի ու թափանցիկ կերպով օրենքի գերակայությունը ապահովելու հարցում»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1595

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ